Tuesday, 30 06 2026
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարզաբանումը՝ Հայկ Մարությանի նկատմամբ հարուցված վարույթի վերաբերյալ

Պարզաբանում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի վերաբերյալ. «Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 09 դեկտեմբերի, 2019թ 06/2019 որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հարկ ենք համարում հայտնել հետևյալը. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Հանձնաժողովը 2019թ. դեկտեմբերի 9-ին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա իր նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել:

Վարույթի հարուցումը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվել է որպես խախտման փաստի արձանագրում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Տեղեկացնում ենք, որ հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովն ուսումնասիրում է առերևույթ խախտման վերաբերյալ փաստերը:

Քննարկվող հարցին առնչվող բոլոր նյութերը, փաստաթղթերն ու տեղեկությունները (այդ թվում՝ կողմերից ստացված) ուսումնասիրելուց հետո Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում կընդունի և կհրապարակի Հանձնաժողովի եզրակացությունը խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ: Շահագրգիռ լինելով հանրությանն առավել օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հարցում, լրատվամիջոցներին խնդրում ենք Հանձնաժողովի որոշումները ներկայացնելիս մեկնաբանություններ և տեղեկություններ ստանալու կամ հարցեր ունենալու դեպքում դիմել Հանձնաժողով:

Հանձնաժողովի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից՝ CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 կամ հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ․ հասցեին»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում