Սիրիայի հյուսիս-արևմուտքում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում ՝ վեց երեխա: AFP-ի տվյալներով, հրթիռակոծվել է Իդլիբ նահանգի Ջուբաս գյուղի դպրոցը:
Նախորդ շաբաթ Ասադի բանակը և Ռուսաստանը ավիահարվածներ են սկսել Իդլիբում՝ Մաարաթ ալ-Նուման քաղաքը իրենց վերահսկողության տակ վերցնելու նպատակով: Այդ քաղաքով է անցնում առանցքային մայրուղին, որը մայրաքաղաք Դամասկոսը միացնում է Սիրիայի խոշորագույն քաղաքին՝ Հալեպին:








































