Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ վերահաստատեց ավագանիում իր լիազորությունները վայր չդնելու մասին որոշումը:
Նիստի ժամանակ Խաժակյանը նշեց, որ ինքը ետ չի կանչվել և շարունակելու է իր աշխատանքը որպես ավագանու անդամ:
«Լույս» խմբակցության իմ գործընկերները և ես քննարկում էինք իրականացրել նաև հրապարակային ֆորմատով: Ցանկանում եմ ներողություն խնդրել իմ գործընկերներից բոլոր այն ձևակերպումների համար, որոնք կարող էին տարաձայնության պատճառ հանդիսանալ»,- նշեց Խաժակյանը և հավելեց, որ ավագանու նիստերի հանդարտ անցնելը կախված է նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից:









































