Կենտրոն հեռուստաընկերության լրագրողի վրա իրականացված հարձակման դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ երեկ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 19։00-ին լրագրողը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Հովտաշեն գյուղի ձկնաբուծարաններից մեկում խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությանը. «Նրա փոխանցմամբ քաշքշել են իրեն, վնասել են տեսախցիկը և լուսավորության սարըք։ Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ինքնակամ բաժին է ներկայացել մեկ անձ, ով տվել է խոստովանական բացատրություն»,-հավելեց Զարզանդ Գաբրիելյանը։









































