Hennessey թյունինգ-ատելյեն որոշել է սուրբծննդյան ռեկորդ կազմակերպել: Դրա համար նրանք Jeep Grand Cherokee ամենագնացի տանիքին սուրբծննդյան տոնածառ են ամրացրել և ավտոմեքենան վարել առավելագույն արագությամբ, գրում է Motor-ը:
Ամենագնացը մինչև 291 կմ/ժամ արագություն է զարգացրել:
Փորձարկումը անցկացվել է ԱՄՆ Տեխաս նահանգի պոլիգոնում: Grand Cherokee-ի ղեկը վստահվել է փորձառու վարորդի: Շարժման ընթացքում անտառային գեղեցկուհին ավելորդ դիմադրություն է ստեղծել, ուստի կարելի է ենթադրել, որ առանց տոնածառի ամենագնացն արագության ավելի լավ արդյունքներ կցուցադրեր:










































