«Սառը սիրտը» մուլտֆիլմի սաունդթրեքը Billboard 200 հիթ-շքերթի ռեկորդ է սահմանել՝ ԱՄՆ-ում վաճառքի ծավալներով 13 շաբաթ առաջին տեղում լինելով, հայտնում է Reuters-ը:
Սա Billboard 200-ի պատմության մեջ ամենաերկար ցուցանիշն է անիմացիոն ֆիլմի համար: Անցած շաբաթ ԱՄՆ-ում սաունդթրեքի 259 000 օրինակ է վաճառվել: Ալբոմը թողարկվել է 2013-ի նոյեմբերին: Վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 2,3 մլն դոլար:
Նախորդ ռեկորդակիր մուլտֆիլմը եղել է 1994 թվականին թողարկված «Առյուծ արքան», որը Billboard 200-ի առաջին տեղում է եղել 10 շաբաթ:











































