Իռլանդիայում Դուբլինի կենդանաբանական այգում վագրը փորձել է հարձակվել փոքրիկ տղայի վրա և բախվել է ապակուն: Միջադեպը պատկերող տեսանյութը Twitter-ում տեղադրել է երեխայի հայրը։
Կիրակի՝ դեկտեմբերի 22-ին, իռլանդացին որդուն տարել է կենդանաբանական այգի: Երեխան մեջքով կանգնել է վագրի վանդակի մոտ: Կենդանին, հեռվից նկատելով տղային, միանգամից մոտեցել է և փորձել հարձակվել, բայց բախվել է ապակե պատին։
Գիշատիչը մի քանի անգամ փորձել է ջարդել պատնեշը: Երեխան վախեցած փախել է։
Տեսանյութում լսվում է՝ ինչպես է հայրը ծիծաղում տեղի ունեցածի վրա: «Իմ որդին այսօր Դուբլինի կենդանաբանական այգու ճաշացանկում է»,- կատակով մակագրել է նա տեսանյութը:
My son was on the menu in Dublin Zoo today #raar pic.twitter.com/stw2dHe93g
— RobC (@r0bc) December 22, 2019











































