Sunday, 05 07 2026
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները

Կծիկը քանդվեց․ հետքերը տանում են դեպի Քոչարյանը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Քոչարյանի նամակը՝ արվեստի և մշակույթի այն գործիչներին, որոնք հանդես էին եկել հայտարարությամբ՝ իրեն կալանքից ազատ արձակելու պահանջով: «Գրում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ իմ անկեղծ երախտագիտությունը ձեր անունից հրապարակված հայտարարության համար, ուր կոչ էիք անում ազատել ինձ կալանքից։ Շնորհակալ եմ ձեզ ու զգացված եմ ձեր վերաբերմունքից: Տաղանդավոր, հայտնի և հեղինակավոր մարդկանց այսպիսի խմբի ուշադրությունը և հոգածությունը պատիվ կբերի ցանկացած քաղաքական և պետական գործչի»,- գրել է երկրորդ նախագահը։

Իհարկե, Քոչարյանն անտեսել է այն հանգամանքը, որ աղմկահարույց հայտարարության հեղինակներից շատերն անցած օրերին հայտարարել են, թե չեն ստորագրել որևէ փաստաթղթի տակ ու, մեղմ ասած, խիստ կասկածելի են այն հանգամանքները, որոնցում ծնվել է սկանդալային այս հայտարարությունը։

Սակայն հանրությանն ավելի շատ հետաքրքրում է Քոչարյանի արձագանքը մեկ այլ իրադարձության վերաբերյալ, որը հուշում է, թե երկրորդ նախագահի ռեպրեսիվ ձեռագիրն անփոփոխ է մնում՝ նույնիսկ այն պարագայում, երբ նա ազատազրկված է ու թվում էր՝ սահմանափակված է գործողությունների մեջ։

Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը՝ կազմակերպված խմբի կողմից: Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշված քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով այսօր ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը:

Վարուժան Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում հաստատել էր, որ ոստիկանության հրապարակած տեսանյութում ինքն է զրուցում Մարտի 1-ի գործով տուժողի հետ:

Սկզբում Ռոբերտ Քոչարյանի հարազատներն ու թիմը հայտարարում էին, թե հայտնի տեսանյութը ոստիկանության կազմակերպած սադրանքն է, որի միջոցով իշխանություններն իբրև թե փորձում էին կանխորոշել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով Վերաքննիչ դատարանի որոշումը։ Այս քարոզչական բլեֆը, սակայն, մեկ օրվա կյանք ունեցավ՝ մինչև Վարուժան Մկրտչյանը հրապարակավ հայտարարեց, թե ինքն է եղել Մարտի 1-ի գործով տուժողի հետ զրուցողը՝ հընթացս «հերոսացնելով» Ռոբերտ Քոչարյանին։

Ակնհայտ փաստերի ճնշման տակ երկրորդ նախագահի թիմը շրջանառու դարձրեց երկրորդ բլեֆը, ըստ որի՝ իրենց աջակիցը գործել է, այլ խոսքով՝ հանցագործություն է կատարել «ինքնաբուխ»։ Նախաքննությունն այսօր խորտակեց նաև այս մանիպուլյացիան, համենայնդեպս, Արմեն Թավադյանի ձերբակալությունը հնարավոր է դարձել կա՛մ մեղադրյալ Վարուժան Մկրտչյանի ցուցմունքի, կա՛մ էլ այլ բավարար հիմքերի առկայության պայմաններում։

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը փաստացի պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, իսկ Արմեն Թավադյանը նրա մերձավորն է, ինչը ենթադրում է, որ Մարտի 1-ի տուժողին կաշառելու փորձը ուղղորդվել է հենց երկրորդ նախագահի կողմից։

Աղմկոտ տեսանյութի կծիկը քանդվեց․ հետքերը տանում են դեպի Քոչարյանը։

Ու պատկերացնել կարելի է, թե ինչերի է ընդունակ Քոչարյանը՝ ազատության պարագայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում