Արևմուտքի և ՆԱՏՕ-ի երկրները անպայման կարձագանքեն, եթե Ռուսաստանը փորձի խախտել Բելառուսի ինքնիշխանությունը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ գրում է lenta.ru-ն:
Նա նախազգուշացրել է, որ հարևան պետության տարածքի նկատմամբ Ռուսաստանի ցանկացած ոտնձգություն համաշխարհային հանրությանը կներքաշի պատերազմի մեջ: «Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն հանդուրժի դա (ոտնձգություն Մինսկի ինքնիշխանության նկատմամբ), քանի որ նրանք դա կդիտարկեն իրենց համար սպառնալիք»,- պարզաբանել է Լուկաշենկոն:
Հարցազրույց ընթացքում Լուկաշենկոն դժգոհել է, որ Ռուսաստանը ամեն տարի սկսում է «ճնշել» Բելառուսին և «ձգել պտուտակները»՝ սահմանելով ավելի խիստ պայմաններ էներգակիրների գների վերաբերյալ հետագա համագործակցության համար: