Մեսիկական Հալապա-դե-Դիաս (Օահակա նահանգ) քաղաքում հանցագործ խումբը վեց մարդու է գնդակահարել, այդ թվում քաղաքապետ Արթուրո Գարսիա Վելասկեսին՝ սուրբծննդյան երեկույթի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Sol de Mexico պարբերականը։
Ինչպես նշվում է, տոնակատարությունը կազմակերպել էր Ընտանիքի համալիր զարգացման համակարգը (DIF):
Հետաքննության տվյալներով, գրոհայինները ներխուժել են հենց քաղաքապետին սպանելու մտադրությամբ։
Վելասկեսը երեկոյին ներկա է եղել ընտանիքի հետ միասին։





































