Սանկտ Պետերբուրգից Սևաստոպոլ է մեկնել «Տավրիա» առաջին ուղևորատար գնացքը: Միջոցառումը հեռարձակվել է YouTube-ի «Կապիտան Ղրիմ» ալիքով:
Գնացքը մեկնել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 14: 00-ին, և թերակղզի կժամանի չորեքշաբթի՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:25-ին: Այսպիսով, ճանապարհին գնացքը կլինի 43 ժամ 25 րոպե: Երթուղին, որը 2741 կմ երկարություն ունի, ունի 19 կանգառ:
TASS-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ղրիմ առաջին գնացքի մեկնման արարողությանը: