Եգիպտոսը մայիսի 1-ից 5 դոլարով բարձրացնում է զբոսաշրջային այցագրերի գինը: Ինչպես չորեքշաբթի օրը հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հիշամ Զազուն՝ այսուհետև զբոսաշրջիկները երկիր մուտքի համար պետք է վճարեն ոչ թե 15, այլ 20 դոլար: Նա վստահ է, որ այս թանկացումը չի ազդի զբոսաշրջիկների հոսքի վրա՝ գրում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք, որ դեռևս մեկ տարի առաջ նոյեմբերին Եգիպտոսի իշխանությունները նախատեսում էին բարձրացնել այցագրերի գինը: Սակայն այդ ժամանակ գները չփոխվեցին, և դրա հետ կապված բոլոր գործընթացները տեղափոխվեցին 2014-ի մայիս:







































