Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Եթե ԱԱԾ գեներալի հարցազրույցը ճիշտ է, ապա Սերժ Սարգսյանը պետք է դատվի հայրենիքի դավաճանության հոդվածով

ԱԱԾ գեներալ֊-մայոր Տիգրան Բարսեղյանը վերջին շրջանում բավական ուշագրավ բացահայտումներ է անում: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ժամանակ առաջ անդրադարձել էր ԱԱԾ-ից անհետացած հայտնի փաստաթղթերին, ապա բավական ուշագրավ դրվագներ պատմել Մարտի 1-ի գործից, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն, հանգուցյալ Գորիկ Հակոբյանը կեղծ հիմքեր ստեղծել Մարտի 1-ին ժողովրդի վրա հարձակվելու համար: ԱԱԾ նախկին պաշտոնյան պատմել էր, թե ինչպես են փաստաթղթեր կեղծվել, պատմել էր, թե ինչ են պարունակում անհետացած փաստաթղթերը: Իր վերջին հարցազրույցում Տիգրան Բարսեղյանն արդեն խոսում է այն մասին, որ ոչնչացված փաստաթղթերը միայն Մարտի 1-ին չէին վերաբերում: Նա այդ հարցազրույցում անդրադառնում է նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի, իր ձևակերպմամբ, կործանարար գործունեությանը: Պատմում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը բանակցել արցախյան 5 շրջանները հանձնելու հետ կապված: Ինչպես է եղել, որ Հայաստանը զրկվել է ԱՄՆ-ի կողմից բոլոր տեսակի ֆինանսական օգնություններից և այլն: ԱԱԾ գեներալը պատմել է նաև ժամանակին Հայաստանում դրսի ֆինանսավորմամբ գործող քաղաքական ուժերի և նրանց ղեկավարների գործունեության մասին և այդ բոլորը հիմնավորել գաղտնալսումներով: «Ոչնչացված փաստաթղթերը, որոնց վերաբերյալ մենք տեղեկացրել ենք, վերաբերում էին ոչ միայն Մարտի 1-ին, այլ նաև պետության անվտանգությանը վերաբերող շատ հարցերի։ Կարծում եմ՝ այդ փաստաթղթերի առնչությամբ որոշակի հետաքրքրություն կա նաև երկրի ներկայիս ղեկավարների կողմից, քանի որ այդ հարցերն առնչվում են մեր երկրին և արդիական են։ Ոչնչացված փաստաթղթերն ունեն իրենց պատմությունը։ Այս փաստաթղթերում ներառված է Հայաստանի Հանրապետության շատ կարևոր պատմության ընթացքը, որն այսօր էլ կարող է նշանակություն ունենալ մեր երկրի զարգացումների վրա։ Դրանք վերաբերում են 2 հիմնախնդրի․ 1-ին՝ երկրի ռազմաքաղաքական-տնտեսական հարցերին, և 2-րդը՝ Արցախի հիմնահարցին։ Խոսքը վերաբերում է 2003-ից հետո Ռոբերտ Քոչարյանի 2-րդ իշխանության գալուց հետո երկրում ընթացող երկու ուղղությունների վերաբերյալ։ Հարցն այն է, որ արտերկրի կենտրոնները, օժանդակելով ՀՀ-ում տարբեր քաղաքական ուժերի, փորձում էին իրենց դերակատարումն ունենալ մեր երկրի զարգացումների վրա»,- իր հարցազրույցում ասել է Բարսեղյանը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ ԱԱԾ գեներալ-֊մայոր Տիգրան Բարսեղյանը շատ կարևոր բացահայտումներ է անում, ազգային անվտանգության անվան տակ մի շարք ապօրինությունների մասին, և միայն այս հաղորդումը հիմք է Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի ստեղծման և ԱԱԾ-ում ապօրինությունների փաստերով ուսումնասիրություն իրականացնելու համար, պահպանելով, իհարկե, ժողովրդավարական պետության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ գաղտնիության պահանջները:

Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցն էլ կարծում է, որ պետք է անհապաղ քրեական գործ հարուցվի ԱԱԾ գեներալի հարցազրույցի հանգամանքները պարզելու մասով, քանի ար այդ հարցազրույցում խոսք է գնում բավական ուշագրավ, ազգային անվտանգությանը վերաբերող հարցրի մասին:

Միևնույն ժամանակ, սակայն, իրավապաշտպանը վերապահումով է վերաբերում ԱԱԾ գեներալ Բարսեղյանի հարցազրույցին: Նրա խոսքերով՝ ԱԱԾ աշխատողները երբեք չեն փայլել խոսելու, հարցազրույց տալու առումով. «Ես չեմ վստահում այդ տեղեկատվությանը: Իմ կարծիքով՝ նաև մանիպուլյացիայի էլեմենտներ կան այդ հարցազրույցում: Օգտագործվում են իրականության մեջ գոյություն ունեցող երևույթներ, անձինք, բայց, միևնույն ժամանակ, որոշակի ուղղվածություն է նկատվում: Ես չեմ հանդիպել և չեմ էլ կարծում, որ ԱԱԾ բարձրաստիճան սպան կարող է նման հարցազրույց տալ, նման մանրամասնություններով բացահայտումներ անել, եթե այլ երկրում չի գտնվում կամ այլ երկրից ապաստան չի խնդրել: Կարծում եմ՝ սա ուղղորդված է հենց ԱԱԾ-ի կողմից, գուցե նաև իշխանությունների, չեմ կարող պնդել»,- ասաց Կարապետյանցը՝ ավելացնելով, որ վերջին շրջանում ԱԱԾ-ի հեղինակությունը հեղափոխությունից հետո ինչպես բարձրացել էր, այնպես էլ սրընթաց անկում ապրեց և, թերևս, խնդիր է լուծվում ապացուցելու, որ մեր ԱԱԾ-ն բոլոր ժամանակներում «հզոր» է եղել:

Ամեն դեպքում իրավապաշտպանը կրկին ընդգծեց, որ քրեական գործ պետք է հարուցվի՝ պարզելու համար հարցազրույցում նշված տեղեկությունները, քանի որ, եթե պարզվի, որ դրանք իրականություն են, ապա Սերժ Սարգսյանին ոչ թե պետք է 1 միլիոն դոլարի մեղադրանք առաջադրել, այլ նվազագույնը հայրենիքի դավաճանության։ «Հրապարակված տեղեկությունները շատ մարդկանց մեղադրանք առաջադրելու հնարավորություն են տալիս: Բայց քանի որ, ինչպես նշում է գեներալը, այդ բոլոր տեղեկությունների կոպիաները պահպանվում են ԱԱԾ-ում, և դա չէր կարող նոր իշխանություններին հայտնի չլինել, հետևաբար նաև ընթացք ստացած չլիներ, ապա ես մեծ վերապահումով եմ մոտենում այս հարցազրույցին: Պետք է մի քիչ սպասել ու պարզ կդառնա, թե այս խաղաքարտը ումն էր, հենց ԱԱԾ-ի՞նն էր, թե՞ ոչ: Ինչ-որ մեկը այն անպայման կխաղացնի առաջիկայում: Ու շատ ուշագրավ է, որ ամբողջ մեղքը մեկ մարդու վրա էր բարդվում՝ Գորիկ Հակոբյանի, որը հիմա չկա: Իսկ եթե մարդը չկա, շատ հեշտ է նրան վերագրել այն, ինչ ցանկալի է»,- նշեց Նինա Կարապետյանցը՝ վերջում ավելացնելով, որ, անկախ ամեն ինչից՝ այդ հարցազրույցն ամրապնդեց իր այն համոզմունքը, որ հատուկ ծառայությունները ծառայել են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ այդ պահին գործող իշխանությանը: Տպավորություն է, որ եթե չգաղտնալսվեին Հայաստանում գործող միջազգային կառույցները, ապա մեր հատուկ ծառայությունները չէին էլ իմանալու, թե մեր երկրում ինչ է կատարվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում