Մեքսիկայի Արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը հայտնել է, որ Արգենտինայում Մեքսիկայի 76-ամյա դեսպան Օսկար Ռիկարդո Վալերո Ռեսիո Բեսերան հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով և այժմ նյարդաբանական բուժում է անցնում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Բուենոս Այրեսի գրախանութներից մեկի տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես է դեսպանը փորձում գողանալ Կազանովայի կենսագրությունը:
Էբրարդը հետ էր կանչել Վալերոյին․ այժմ պարզվել է, որ նա առողջական խնդիրներ ունի:










































