Բրիտանիայի հարավում տղամարդը փողոցում սպանել է երկու կանանց և դանակահարել մեկ այլ անցորդի, հաղորդել է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել Քրոլի Դաուն փոքրիկ քաղաքում, Սասեքս կոմսությունում: Խելագարված տեղի բնակիչը փողոցում հարձակվել է մի տղամարդու վրա, դանակահարել նրան, այնուհետև կտրել է երկու կանանց կոկորդը և թողել, որ արնաքամ լինեն: Դեպքից հետո ոստիկանությունը փողոցը փակել է երթևեկության համար, իսկ մարդասպանին բերման են ենթարկել տաք հետքերով:
Ոստիկանությունում նշել են, որ բնակչության համար սպառնալիք չկա և չի բացառվում, որ մարդասպանը կարող էր ճանաչել իր զոհերին:










































