Friday, 03 07 2026
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները

Ուզունյանը փորձել է ճողոպրել, բայց նա կգնա Քոչարյանի մոտ

Գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ՝ նախկին դատավոր Սամվել Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը:

Սամվել Ուզունյանը Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավորն է: Քրեական գործն առնչվում է այն ժամանակահատվածին, երբ Ուզունյանը ղեկավարում էր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: 65-ամյա նախկին դատավորը մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու համար:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է՝ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ ազատության մեջ մնալով՝ նախկին դատավորը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել գործի քննությանը:

Նախօրեին էլ Բարձրագույն դատական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել բավարարել Գլխավոր դատախազության երկու միջնորդություններն էլ՝ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն է տվել, ինչպես նաև համաձայնություն է տվել նախկին դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ:

Ուզունյանն առաջին դատավորը չէ, որին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել, սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ այս մարդը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նշանակվել է դատավոր նորանկախ Հայաստանի ամենաառեղծվածային ոճրագործության գործով։

Ուզունյանն, ըստ էության, եղել է այն մարդկանցից մեկը, որի միջոցով Քոչարյանի ռեժիմը պարտակել է զազրելի ոճրագործության բացահայտումը՝ դատավարությունը վերածելով ֆարսի ու մի գործընթացի, որտեղ դրսևորովում էին իշխանության ու ոճրագործների ցինիզմը և նսեմացվում էին Հոկտեմբերի 27-ի զոհերն ու նրանց հարազատները։

Հենց այս «անգահատելի ծառայության» դիմաց Ոզունյանը հետո նշնակավել էր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ու հիմա պարզվում է՝ նա իշխանության կողմից ունեցել է կոռուպցիայով զբաղվելու ու իր բարեկեցությունն ապահովելու քարտ-բլանշ։

Հենց այսպիսին է եղել նախկին համակարգի տրամաբանությունը, հանցավոր փիլիսոփայությունը։ Մարդիկ կատարել են ռեժիմի քստմնելի հանձնարարությունները, հակաօրինական հրամանները ու դրա դիմաց «խրախուսվել» են պաշտոններով ու կոչումներով, ստացել են թալանելու ու ապօրինաբար հարստանալու ինդուլգենցիա։

Ուզունյանին առաջադրված մեղադրանքն, իր էությամբ, հերթական դատավճիռն է Ռոբերտ Քոչարյանի դեմ, հերթական ապացույցը, որ մենք գործ ենք ունեցել կոռուպցիոն մի համակարգի, գողապետության հետ, որտեղ միախառնված են եղել քաղաքական ահաբեկչությունն ու թալանը, եկվորների ատելությունը պետության հանդեպ ու նրանց ծառայող մարդկանց անհայրենիք ընչաքաղցությունը։

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ արտառոց մի դեպքի մասին:

Դեկտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։

Ըստ կայքի՝ ուղևորը եղել է նույն ինքը՛ Սամվել Ուզունյանը: Տխրահռչակ դատավորը ոչ միայն չի կարողացել ճողոպրել, այլ, ըստ ամենայնի, նոր մեղադրանք է «վաստակել»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում