Լաս Վեգասում (Նևադա նահանգ) հրդեհի զոհ է դարձել առնվազն 6 մարդ, տուժել 13-ը: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Հրդեհը, որի մասին հաղորդում է ստացվել տեղի ժամանակով 04:13-ին (Երևանի ժամանակով՝ 15:13-ին), բռնկվել է Alpine Motel-ում: Այնտեղ բնակվողների խոսքով՝ շենքում չի եղել կենտրոնական ջեռուցում, այդ պատճառով որոշ բնակիչներ, հավանաբար, օգտագործել են տաքացուցիչներ: Ենթադրվում է, որ դրանցից մեկն է վառվել: