Եվրամիությունը դեմ է եվրոպական օրինական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառմանը: Այդ մասին հայտնում է TASS-ը:
«ԵՄ-ն սկզբունքորեն դեմ է օրինական բիզնես վարող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառմանը», – ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ ուղղված միջոցառումների ներդրումը, որի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ ֆիննախը: