Apple ընկերությունը ստեղծել է գաղտնի թիմ, որը զբաղվում է արբանյակներով և նրանց հետ կապված անլար տեխնոլոգիաներով՝ տվյալների փոխանցման նոր եղանակներ գտնելու նպատակով՝ ներառյալ հենց սարքերի վրա համացանցային կապի ապահովումը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Նշվում է, որ նախագծում ներգրավված են աերոտիեզերական, արբանյակային և ալեհավաքային ոլորտի մի քանի տասնյակ ինժեներներ: Նրանք առաջին արդյունքները պետք է հայտարարեն հինգ տարվա ընթացքում:
Ըստ աղբյուրի՝ աշխատանքներն այս պահին գտնվում են նախնական փուլում: Հայտնի է, որ Apple-ի ղեկավար Թիմ Քուկը հետաքրքրված է այս նախագծով, ինչը վկայում է դրա կարևորության մասին:
Bloomberg-ը նշում է, որ ընկերությունը մտադիր է ապահովել անմիջականորեն տվյալների փոխանցումը օգտատերերի սարքերին, դա կնվազեցնի Apple-ի կախվածությունը անլար տեխնոլոգիայի պրովայդերներից, ինչպես նաև սարքերը միմյանց միացնելուն՝ շրջանցելով սովորական կապի ալիքները: