Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել համացանցում Ճապոնիայի Յասուկունի տաճարի ֆոնին իր լուսանկարը հրապարակելու համար, որն Ասիայի երկրներում ասոցացվում է ճապոնական ռազմամոլության հետ, հայտնում է INTERFAX-ը:
«Երբ ես Ճապոնիայում էի, վարորդիս խնդրեցի կանգ առնել, քանի որ գեղեցիկ տաճար տեսա: Ես սխալվում էի՝ կարծելով, որ մատուռը միայն աղոթատեղի է: Բոլորից, ում ես նեղացրել եմ, ներողություն եմ խնդրում: Ես քեզ սիրում եմ, Չինաստան, և ես քեզ սիրում եմ, Ճապոնիա»,- Instagram-ում գրել է Բիբերը:
Յասուկունի տաճարում հանգչում են պատերազմների վետերանների մոխիրները, ներառյալ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա հանցագործները, հիշեցնում է գործակալությւոնը: Չինաստանն ու Հարավային Կորեան անշեղորեն քննադատում են ճապոնացի քաղաքական գործիչների այցերը Յասուկունի տաճար՝ դրանք ընդունելով որպես հիշեցում, երբ Ճապոնիայն օկուպացրել էր Կորեական թերակղզին և Չինաստանի զգալի մասը:








































