«12 տարվա ստրկություն» ֆիլմի գլխավոր հերոսուհի Լյուպիտա Նիոնգոն ճանաչվել է 2014թ. «ամենագեղեցիկ աստղ»՝ ըստ People-ի՝ իր հետևում թողնելով 49 հայտնի մրցակիցներին, այդ թվում՝ Ջենիֆեր Լոուրենսին, Ջուլյա Ռոբերթսին ու Ջուլիանա Մուրին:
People Most Beautiful-ի հատուկ համարի շապիկն այսօր ցուցադրվել է Today շոուի ժամանակ:
Այսպես, 31-ամյա Նիոնգոյի հաղթանակը շոու-բիզնեսում նրա անհավանական հաջող կարիերայի հերթական փուլն է: Նա այս տարի արժանացավ «Օսկարի» երկորդ պլանի լավագույն դերակատարման համար:
Իմանալով People-ում հաղթանակի մասին՝ քենիամեքսիկական ծագմամբ դերասանուհին ասել է, որ դա իր համար «մեծ, անասելի մեծ հաճոյախոսություն է»:







































