Իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն պատրաստ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»: Հարձակվողը հանդես է գալիս «Տորինո»-ում: Նա խփած 20 գոլով համարվում է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն:
Իմոբիլեի գործակալ Մարկո Սոմելան հայտարարել է, որ իր հաճախորդը համաձայն է տեղափոխվել Գերմանիա:
«Չիրոն ցանկանում է խաղալ մեծ ակումբում, ինչպիսին Դորտմունդի «Բորուսիա»-ն է»,- գործակալի խոսքերը մեջբերում է Süddeutsche Zeitung-ը:
Նշվում է, որ դորտմունդցիներն Իմոբիլեի խաղին հետևում են արդեն 1 տարի:









































