Լիբանանի խորհրդարանականները չեն կարողացել քվեարկության առաջին փուլում նոր նախագահ ընտրել՝ հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ առաջատար թեկնածու Սամիր Ջաջան չի կարողացել ստանալ հաղթանակի համար անհրաժեշտ թվով ձայներ:
Խորհրդարանը պետք է ընտրի նախագահ Միշել Սուլեյմանի իրավահաջորդին, որի կառավարման 6-ամյա ժամկետը կավարտվի 2014-ի մայիսի վերջին:
Հայտնում են, որ երկրի ներսում խորը քաղաքական հակասություններն ու Սիրիայում պատերազմը խոչընդոտում են նոր նախագահի ընտրությանը, որը, ինչպեսև ներկայիս նախագահը, պետք է քրիստոնյա մարոնիթ լինի:







































