Ռուսական իշխանոթյունն ավելի շատ հետաքրքրված է Ուկրաինայում իրաիճակի հետագա սրումով, որը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, քան նոր Ուկրաինայի արևելքում և հարավում նոր տարածքներ զավթելով, ՈՒՆԻԱՆ գործակալությանն ասել է լեհ վերլուծաբան Անջեյ Շեպտիցկին՝ Վարշավայի համալսարանի միջազգային գործերի ինստիտուտից:
«Ուկրաինայի հարավ-արևելքում միջամտության գինը կարող է շատ ավելի բարձր լինել: Ռուսաստանն ավելի շատ հետաքրքրված է Ուկրաինայում հակամարտության խորացմամբ, որը ծայրահեղ դեպքում կհանգեցներ քաղաքացիական պատերազմի (երկրի մասով ծայրահեղ դեպքում): Դա, «ժնևյան պայմանավորվածությունների» շնորհիվ, ռուսներին հնարավորություն կտա ավելի ակտիվորեն ներգրավվել ուկրաինական գործերին»,- նշել է նա:
Փորձագետն ուշադրություն է դարձրել, որ Ռուսաստանն իր նպատակներին հասնում է առանց բացահայտ ռազմական միջամտության:
«Վերջին շաբաթները ցույց են տալիս, որ լավ կրթված և զինված «կանաչ մարդկանց» արտասահման արտաքսումը փողերի ճամպրուկներով ռուսամետ անջատողականների համար լիովին բավարար է»,- նշել է նա:
Շեպտիցկին ասել է, որ հիմա ռուսներն առավելագույն ջանքեր են գործադրում ձախողելու մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները, որովհետև ուզում են թուլացնել ուկրաինական իշխանությունը և «ոչնչացնել Մայդանի առասպելը»:
«Չի կարելի բացառել անմիջական զինված միջամտությունը, բայց դա ամենաքիչը ճշմարտանման սցենարն է»,- նկատել է նա:









































