Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Փողոցում անտեր շների հաչոցներին ուշադրություն չեք դարձնում, չէ՞. քաղաքագետը՝ ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրողների մասին

«Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ» նորաստեղծ նախաձեռնող խմբի համակարգող Աղվան Վարդանյանը հայտարարում է՝ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը հանրային պահանջ դարձնելու ճանապարհով են գնում և արդեն 60 հազար ստորագրություն ունեն:

«Ակնհայտ է՝ նախագահին ապօրինի կալանքի տակ պահելը ոչ մեկին պատիվ չի բերում, և ես գտնում եմ, որ սա նաև մեր պետության ամոթն է»,- ասում է Վարդանյանը։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ Աղվան Վարդանյանի՝ 60 հազար ստորագրություն ունենալու հայտարարություններն աճպարարություն են. «Արդեն հայտնի է, որ մի շարք շրջաններում դաշնակցականները փորձել են ստորագրահավաք անցկացնել՝ իբրև թե Շառլ Ազնավուրի անունով տուն-թանգարան ստեղծելու համար։ Այսինքն՝ մայմունությունն է հերթական։ Ինքն ասաց, որ հանրային քաղաքական ընդվզում է լինելու՝ ի պաշտպանություն երկրորդ նախագահ Քոչարյանի, բայց մենք դրա նշույլները հասարակության մեջ չենք տեսնում, ճիշտ հակառակ պատկերն է։

Իրականությունից հեռու, իրականությունից կտրված մարդկանց զառանցանքներ են, ուրիշ ոչինչ։ Դաշնակներն ո՞ւր էին, ի՞նչ էին անում, երբ իշխանության մեջ էին։ Պատասխանն ակնհայտ է՝ թալանով էին զբաղված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Այդ նույն մարդկային և քաղաքացիական իրավունքների ոտնահարումներով ու վայրագություններով էին զբաղված դաշնակները, իսկ հիմա պուպուշիկ տեսք են ընդունել ու վեհ գաղափարներից են խոսում։ Բայց նրանք չեն հասկանում, որ վեհ գաղափարներն ու Քոչարյանի պատկերն ընդհանրապես անհամադրելի են»։

Հիշեցնենք՝ այսօր նաև հայտարարություն են տարածել մշակույթի 60-ից ավելի գործիչներ՝ կոչ անելով փոփոխել երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոցը։

Արկադի Վարդանյանի դիտարկմամբ՝ թե՛ Դաշնակցության և թե՛ մշակույթի, այսպես կոչված, գործիչների բոլոր ջանքերն ապարդյուն են. «Այդ ի՞նչ երգիչներ են, ի՞նչ գիտնականներ։ Արմենն ու Հայկոն ովքե՞ր են, այդ ռաբիսներն ի՞նչ հեղինակություն ունեն հասարակության մեջ։ Նրանց հեղինակությունը զրո է և եթե նույնիսկ նրանց հետ համաձայնության են եկել, ապա դա ոչ այլ ինչ է, քան հերթական պատրանք ստեղծելու փորձեր։ Նրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում»։

Քաղաքագետը հավելեց. «Սրանց վայրահաչություններին, զառանցանքներին ընդհանրապես ուշադրություն պետք չէ դարձնել. եթե փողոցում քայլում եք, անտեր շունը հաչում է, հո ուշադրություն չե՞ք դարձնում, չեք կանգնում, չէ՞, նրա հետ զրույցի բռնվում ու ինչ-որ բան փորձում բացատրել։

Հիմա էլ նույն իրավիճակն է, և նույն տպավորությունն են նրանք ինձ մոտ թողնում»,- եզրափակեց Արկադի Վարդանյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում