Իսրայելի բանակը գրոհել է Գազայի հյուսիսում գտնվող «ՀԱՄԱՍ»-ի օբյեկտը՝ ի պատասխան անկլավի գնդակոծության:
Իսրայելի բանակի փոխանցմամբ, իրենց հակահրթիռային պաշտպանության համակարգը չեզոքացրել է Գազայի հատվածից արձակված հրթիռը: Ի պատասխան գրոհվել է «ՀԱՄԱՍ»-ի զենքի արտադրության օբյեկտը:
Բացի այդ, Իսրայելի Պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ ի պատասխան գնդակոծության՝ որոշվել է Գազայի հատվածի ձկնորսական գոտին կրճատել տասը ծովային մղոնով:









































