Sunday, 05 07 2026
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը

Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չմիանա Մաքսային միությանը. Ալեքսանդր Սկակով

Հայաստանի ՄՄ անդամակցությանը խոչընդոտում է Ադրբեջանը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ հակադիր տեղեկություններին և պարզաբանելով հարցը, թե ինչ խնդիր կա Հայաստանի ՄՄ անդամակցության ճանապարհին, որ անդամակցության փաստաթուղթը նախատեսված ժամկետում չի ստորագրվելու: Նա նաև պարզաբանեց Վահրամ Ավանեսյանի միտքը, թե Հայաստանը միանգամից կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:

Նա նշեց, որ Մաքսային միությունն արդեն իրողություն է, և, առանց Մաքսային միությանն անդամակցության, Եվրասիական տնտեսական միություն գոյություն չունի, ուստի Եվրասիական տնտեսական տարածքին մաս կազմելու հայտարարությունն, առանց ՄՄ անդամակցության, միայն մտադրություն է և ոչ ավելին:

«Եթե Հայաստանը չի անդամակցում ՄՄ-ին՝ չի գնում ոչ մի տեղ, այսինքն՝ հայտնում է պատրաստակամություն մտնելու մի միություն, որը դեռ գոյություն չունի: Ուստի ես կարծում եմ, որ խնդիրը կապված է ռուսական քաղաքականության հետ, Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան հարաբերությունների հետ, Ադրբեջանի կողմից այդ հարաբերությունների վրա ազդեցության հետ»,- ասաց Սկակովը՝ հավելելով, որ Ադրբեջանը, հաշվի առնելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պուտինի և Սարգսյանի միջև նախորդ տարի, անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չդառնա ՄՄ անդամ, և որպեսզի ԼՂ-ն չունենա անվտանգության երաշխիքներ, որոնք Պուտինը տալիս է:

Ռուսաստանցի վերլուծաբանի համոզմամբ՝ ՄՄ-ից ՀՀ-ի հրաժարումը միայն Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակում է, քանի որ այսօր Հայաստանի հնարավոր անդամակցությանը խոչընդոտելու նպատակով ընթանում են բանակցություններ Բելառուս-Ադրբեջան, Ղազախստան-Ադրբեջան ձևաչափով:

Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ասել էր, թե հնարավոր է՝ Հայաստանը չստորագրի Մաքսային միությանն անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, ապա հստակեցրել էր, որ ապրիլի 29-ին չի նախատեսվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրումը, և որ իր մեղքով է սխալ տեղեկություն տարածվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում