Monday, 06 07 2026
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Եթե անգամ դատախազության կողմից չվերաբացվի Հոկտեմբերի 27-ի գործը, գոնե ակնհայտ կլինի, թե խոչընդոտները որտեղից են գալիս

«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, դեկտեմբերի 17-ին դիմելու է Գլխավոր դատախազություն՝ պահանջով՝ վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի գործից մի մասն անջատվել էր 2000 թվականին: Անջատված մասով քննությունը նպատակ ուներ պարզելու՝ արդյոք կայի՞ն հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սկսած 2000 թվականից՝ անջատված մասի նախաքննության ժամկետը երկարացվել է 25 անգամ, սակայն բացի դատապարտված անձանցից՝ հանցագործության այլ մասնակիցներ, կազմակերպիչներ, կատարողներ, դրդիչներ և օժանդակողներ չեն հայտնաբերվել։ Եվ ի վերջո 2004թ. նոյեմբերի 11-ին Գլխավոր դատախազության կողմից կայացված որոշմամբ անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվել է։

Ի դեպ, 2008 թվականին ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2004-ին ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը կողմ է արտահայտվել անջատված մասով գործի քննությունը կարճելուն: Ըստ այդ հաղորդագրության՝ Գագիկ Ջհանգիրյանը կոլեգիայի անդամի կարգավիճակով 2004-ի նոյեմբերի 11-ին քննարկման ժամանակ ելույթ է ունեցել և ընդգծել քրեական գործի վարույթը կարճելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ իրականում «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործից մաս անջատելու 2000 թվականի հուլիսի 11-ի որոշումը եղել է անօրինական՝ թելադրված քաղաքական իրավիճակով: Ըստ նրա՝ 2000 թվականի հուլիսին 11-ի որոշումը նպատակ է ունեցել հանդարտեցնելու քաղաքական լարվածությունը:

Ուշագրավ է նաև այն, որ անջատված մասով քրեական գործի կարճումից հետո կարճման որոշումը տուժողների իրավահաջորդներից և ոչ մեկին մինչև վերջերս չէր տրամադրվել: Հոկտեմբերի 27-ի զոհերից միայն Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն է վերջերս դիմել դատախազություն, ստացել կարճման որոշումը և ներկայումս էլ միայնակ՝ առանց մյուս իրավահաջորդների, դիմել է դատախազություն՝ պահանջելով վերացնել կարճման որոշումը և նոր քննություն սկսել:

Անահիտ Բախշյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել, թե ինչ հիմքով է դիմել դատախազություն, ինչ նոր երևան եկած հանգամանքներ կան: «Այս պահին ավելի ոչ մի բան չեմ կարող ասել՝ գործի շահերից ելնելով: Մենք բողոք ենք ներկայացրել, և այդ մասին չեմ խոսելու հիմա: Գործի շահերից ելնելով ինձ այս մասին ոչ մի հարց մի ուղղեք: Օրը կգա, և ես բոլորիդ կասեմ այն, ինչ որ պետք է»,-ասաց Բախշյանը:

27-ի զոհերից Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմենուհի Արմենակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք էլ են առաջիկայում պատրաստվում դիմել դատախազություն, ստանալ անջատված մասով գործի կարճման որոշումը և նույնկերպ դիմել՝ նոր քննություն սկսելու պահանջով: «Մենք էլ ենք պատրաստվում առաջիկայում դիմել, վերցնել կարճման որոշումը: Անահիտ Բախշյանն ասում էր՝ միասին կդիմենք, բայց քանի որ ինքը միայնակ է դիմել, մենք կտեսնենք, թե ինչ ընթացք է ստանում, և մենք էլ անպայման կդիմենք որոշումը ստանալու համար: Ամեն դեպքում այս նոր սկսվող պրոցեսը շատ դրական եմ գնահատում, և մեծ սպասելիքներ ունենք»,- ասաց տիկին Արմենակյանը:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Հոկտեմբերի 27-ի գործով իրավահաջորդների ներկայացուցիչ Լևոն Եղիազարյանի խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ երևաց, թե ինչքան բացեր կան, ինչքան հարցերի պատասխաններ տրված չեն: «Պարզված չեն Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքները, Միրոյանի սպանության հանգամանքները: Հարցեր կան Ռոբերտ Քոչարյանի ու Նաիրի Հունանյանի առանձնազրույցի ձայներիզների հետ կապված, այդ ձայներիզները չկան: Շատ հարցեր են բաց մնացել, որոնց բացահայտման դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եղիազարյանը՝ հավելելով, սակայն, որ առանձնապես սպասելիքներ չունի, որ ներկայիս դատաիրավական համակարգի պարագայում հնարավոր է նման գործի վերաբացումը և արդարացի քննությունը:

Բացի այդ, Եղիազարյանի խոսքով, իրենք մշտապես պնդել են, որ 27-ի գործի հետևում կա աշխարհաքաղաքական հետք, և նման գործերի վերաբացումը, նոր քննությունը այդքան հեշտ չի լինում. «Ես կարծում եմ, որ ներկայիս դատական համակարգի պայմաններում դժվար կլինի որևէ համոզիչ գործընթաց սկսել: Բացի դրանից, այդ պրոցեսների տակ մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական հետք: Հետևաբար գործի վերաբացումը դժվար կլինի, կխոչընդոտեն դրան: Բայց այդ խոչընդոտները մեր իշխանությունների կողմից չեն լինի: Ես համոզված եմ, որ մեր իշխանությունները կուզենան վերաբացել գործը, ես դրանում չեմ կասկածում, բայց այս պայմաններում դրսից ճնշում կլինի, որ առայժմ գործի վերաբացում չլինի: Պրոցեսին անպայման կխանգարեն»,- ասաց Եղիազարյանը:

Եղիազարյանի խոսքով, սակայն, Անահիտ Բախշյանի սկսած պրոցեսը շատ կարևոր է այն առումով, որ եթե անգամ դատախազության կողմից չվերաբացվի էլ այն, ապա գոնե ակնհայտ կլինի, թե չվերաբացելու խոչընդոտները որտեղից են գալիս. «Այսինքն՝ եթե փորձեն բացահայտել գործը, և գտնվեն մարդիկ, քաղաքական ուժեր, որոնք փորձ կանեն խանգարել վերաբացմանը, ապա արդեն մեզ համար հասկանալի կլինի, թե ինչն ինչոց է՝ հետևությունների հանգելու համար: Այսինքն՝ Բախշյանի նախաձեռնությունը կարող է լակմուսի թուղթ լինել իրականությունը բացահայտելու համար, թե՝ որ ուժերն են պրոցեսին խանգարողները: Այս պրոցեսը շատ բան կհանի ջրի երես: Մենք ասել ենք մշտապես, որ 27-ի հետքը գնում է դեպի հյուսիս. այս պրոցեսի արդյունքում պարզ կդառնա, թե այդ հյուսիսը ինչքանով է շահագրգռված այս գործում»,- եզրափակեց Եղիազարյանը:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ այդ պահի դրությամբ որեւէ դիմում չեն ստացել.«Նման դիմում դեռևս չի մուտքագրվել ՀՀ գլխավոր դատախազությունում: Նշված քրեական գործով կայացվել է վարույթը կարճելու մասին որոշում, որից տարիներ են անցել: Եթե տիկին Բախշյանի կողմից կստանանք դիմում, այն կուսումնասիրվի՝ գործի վերաբացման համար անհրաժեշտ հիմքերի առկայության տեսանկյունից, որից ելնելով տիկին Բախշյանին պատշաճ կերպով կպատասխանենք, ինչ է արվել նախընթաց շրջանում»,-ասաց Աբրահամյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում