Wednesday, 24 06 2026
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»

«Իմ քայլը» նախընտրական հիմնադրամին գումարներ փոխանցելու գործընթացը եղել է բաց ու հրապարակային․ Վահագն Հովակիմյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը կատարյալ կեղծիք է որակում մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն՝ 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին պատգամավորների թեկնածուների նվիրատվությունները մի քանի միլիոնով գերազանցում են իրենց հայտարարագրում նշված գումարի չափը, ըստ այդմ՝ հնարավոր է՝ կոռուպցիոն սխեմա է գործել:

Վերջին օրերին սոցցանցերում տարածված այս տեղեկություններում կասկածներ կային այն մասին, թե պատգամավորության թեկնածուները կամ ԿԸՀ են ներկայացրել ոչ ճիշտ, կեղծ տվյալներ իրենց եկամուտների եւ հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ ֆինանսական միջոցների վերաբերյալ, կամ «անձնազոհաբար իրենց վերջին դրամները նվիրաբերել են հանուն վեհ գործի», կամ էլ գործել է կոռուպցիոն սխեմա։

Նախորդ տարի՝ 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր 11 քաղաքական ուժերը մինչեւ նախընտրական պայքարի մեջ մտնելը ստեղծել էին հատուկ հիմնադրամներ՝ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով դրամահավաք կազմակերպելու նպատակով: Հենց այս հիմնադրամների հաշիվներին գոյացած ֆինանսական միջոցներով էլ կատարվում են նախընտրական քարոզչության համար անհրաժեշտ ծախսերը՝ պաստառներ, թռուցիկներ, վճարովի եթերաժամանակ եւ այլն։

«Իմ քայլը» հիմնադրամը դրամահավաք է իրականացրել նոյեմբերի 26-ին։ Այս միջոցառումը հեռարձակվում էր ուղիղ եթերով, դրան ներկա էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Պատգամավոր Վահագն Հովակիմյանի պնդմամբ էլ՝ ամբողջ գործընթացը եղել է բաց ու թափանցիկ։

Հենց այդ դրամահավաքի ընթացքում հավաքված գումարի մի մասն էլ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների կողմից մուտք է արվել նախընտրական հիմնադրամ՝ ՀՀ Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվեհամարին․

«Ողջ գործընթացը եղել է հրապարակային, տեսանելի են եղել դրամահավաքի մասնակիցները։ Հետագայում այդ գումարը երեք ձեւով կարող էր մուտք արվել նախընտրական հիմնադրամ՝ կուսակցության կողմից մինչեւ 100 մլն դրամ, կամ ֆիզիակական անձի կողմից, կամ էլ պատգամավորության թեկնածուի կողմից՝ մինչեւ 5 մլն դրամ։ Հավաքված այդ գումարն էլ մուտք է արվել նախընտրական հիմնադրամ՝ օրենքով նախատեսված կարգով։ Ոչ ոք չի կարող վիճարկել, թե սա անօրինական է ու վիճարկում չի էլ եղել»,- մեր զրույցում ասաց Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ հիմա՝ մեկ տարի անց, երբ մարդիկ գուցե մոռացել են գործընթացները, փորձ է արվում իրողությունները խեղաթյուրելով ներկայացնել, թե տեսեք՝ թեկնածուներն ունեին այսքան գումար, բայց հիմնադրամին փոխանցել են միլիոններ․

«Այն, ինչ հիմա վեր են հանում, բաց ռեսուրս է, տեղի է ունեցել հրապարակային, թափանցիկ։ Նույնն է, թե Այբբենարանը բացեն, բացահայտեն, որ մեջը տառեր կան գրված»։

Նախկինում այս պրակտիկան, երբ դրամահավաքի ժամանակ հավաքված գումարները մուտք են անում թեկնածուները, գործածել են նաեւ այլ քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստանը, 2017 թվականին՝ «Ելք» կուսակցությունների դաշինքը եւ այլն․

«Ի վերջո գումարը, որ տրվել է դաշինքին, տրվել է նաեւ թեկնածուներին, ըստ այդմ էլ՝ բաշխվել է նրանց միջեւ՝ մինչեւ սահմանված 5 միլիոն դրամի չափով»,- ընդգծեց Հովակիմյանը։

Նշենք, որ 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ սահմանված կարգով եւ ժամկետում իննը կուսակցությունները եւ երկու քաղաքական դաշինքները Կենտրոնական բանկում բացել էին նախընտրական հիմնադրամներ եւ ներկայացրել էին մուծումների ու ծախսերի վերաբերյալ հայտարարագրեր։

ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրել էր, թե դեկտեմբերի 8-ի դրությամբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը որքան գումար են մուտք արել իրենց նախընտրական հիմնադրամներ։

Ըստ այդ տվյալների՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 273 176 551 դրամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը՝ 52 943 555 դրամ, «Սասնա Ծռեր» կուսակցություն նախընտրական հիմնադրամի մուտքերը՝ 14 315 800, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական հիմնադրամի մուտքերը՝ 6 115 480, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամինը՝ 2 985 700 դրամ, «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ 18 248 000 դրամ, «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական հիմնադրամի մուտքերը՝ 490 000 դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 104 392 269.1 դրամ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը՝ 47 087 000 դրամ, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը՝ 128 007 200 դրամ, «Մենք» կուսակցությունների դաշինքի կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը՝ 31 461 150 դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում