Մըրայա Քերիի All I Want For Christmas Is You-ն առաջին տեղն է զբաղեցրել Billboard ամերիկյան չարտում՝ թողարկվելուց 25 տարի անց:
1994 թ.-ին, երբ այն թողարկվեց, կոմպոզիցիան չընդգրկվեց Billboard-ի լավագույն 100 երգերի ցուցակում:
Բայց վերջին տարիներին այն ամեն անգամ ավելի ու ավելի էր բարձրանում. 2017 և 2018 թվականների դեկտեմբերին այն զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ այս տարի դարձել է թիվ մեկը:
Երգչուհին արձագանքել է Twitter-ում կարճ հաղորդագրությամբ. «Մենք դա արեցինք»:
Երգն արդեն 19-րդ անգամ է հայտնվում Billboard-ի առաջին հորիզոնականում: Ռեկորդը մինչ այժմ պատկանում է Beatles խմբին, որը չարտի առաջատար է դարձել 20 անգամ:







































