Ուկրաինան և Ադրբեջանը աջակցում են միմյանց՝ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ գրում է interfax-ը:
«Այսօրվա զրույցի կարևոր թեման է տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումը, առաջին հերթին խոսքը Ուկրաինայի արևելքում պատերազմի և ղարաբաղյան հակամարտության մասին է: Մենք միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում անվերապահորեն աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության վերականգնման և տարածքային ամբողջականության հարցերում։ Կշարունակենք համատեղ աշխատել այս ուղղությամբ ինչպես երկկողմանի ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աշխատանքի շրջանակներում»,- ասել է Զելենսկին նախագահ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում: