ՄԱԿ-ը մտահոգիչ է համարում հաղորդագրություններն այն մասին, որ Սիրիայում կրկին թունավոր նյութեր են կիրառվել։ Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկին:
«Այդ բոլոր հաղորդագրությունները` որևէ գազի կամ քիմիական զենքի կիրառման մասին, շատ մտահոգիչ են»,- ընդգծել է նա:







































