Խաղաղ օվկիանոսի խորքերում, Բիկինի ատոլի տարածքում, արհեստական ծագման հսկայական խառնարաններ են հայտնաբերվել: Դելավերի համալսարանի գիտնականների համապատասխան ուսումնասիրության մասին, որն իրականացվել է հիդրոլոկատորի օգնությամբ, հաղորդել է Popular Mechanics-ը:
Մասնագետների աշխատանքի նպատակը 1946-1958 թվականներին տարածաշրջանում Միացյալ Նահանգների կողմից անցկացված միջուկային զենքի ստորջրյա փորձարկումների հետքերի հայտնաբերումն էր: Գիտնականները ստեղծել են օվկիանոսի հատակի համապատասխան թվային քարտեզը՝ մեկ պիքսել / մետր լուծումով:
Մասնագետները կարողացել են պարզել, որ, օրինակ, Crossroads գործողության արդյունքում, երբ 1946 թ.-ին 27 մ խորության վրա պայթեցվել է 23 կիլոտոն հզորությամբ Baker ռումբը՝ 8 մ խորություն և 700 մետր տրամագիծ ունեցող խորքային խառնարան է ձևավորվել:
Իսկ 1954 թ.-ին Միացյալ Նահանգների կողմից երբևէ փորձարկված ամենահզոր ռումբը համարվող 15-մեգատոն հզորությամբ Castle Bravo-ի մակերեսային պայթյունի հետևանքով ձևավորվել է 25-30 մ խորություն և 1.4 հազար մետր տրամագիծ ունեցող խառնարան:









































