Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են արձագանքում չհաջողված փոխհարաբերություններին, ընդ որում, ոչ միայն հասուն, այլև դեռահասության շրջանում: Ավելի քան 5300 աշակերտների շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղջիկները հակառակ սեռի հետ չստացված հարաբերությունների պատճառով ավելի շատ են տառապում, քան տղաները, գրում է Meddaily-ն:
Ինչպես պարզվել է, դժբախտ սիրո հետևանքները աղջիկների հոգեկան առողջության վրա ավելի խորը հետքեր են թողնում: Դպրոցականների մոտ, ովքեր դժբախտ սեր են ապրել, ավելի մեծ է հոգեկան խանգարումների առաջացման սպառնալիքը, այդ թվում նաև խորը ընկճախտի, ինքնասպանության մասին մտքերի և նույնիսկ ինքնասպանության փորձերի:
«Ռոմանտիկ հարաբերությունները սերտ կապված են այն բանի հետ, թե աղջիկներն ինչ են մտածում իրենք իրենց մասին՝լավ, թե վատ, այդ պատճառով էլ բացասական փորձը զգացմունքային բարենպաստության առումով հատկապես քայքայող է»,- բացատրում են գիտնականները: Միևնույն ժամանակ, նրա խոսքերով՝ տղաների համար ռոմանտիկ հարաբերություններն այնքան էլ կարևոր չեն, այդ պատճառով էլ նման անհաջողությունները նրանք ավելի թեթև են տանում:












































