Թուրքիայի Մեծ Ազգային ժողովը կաջակցի ԱՄՆ-ում հնդկացիների ցեղասպանության ճանաչմանը, եթե այդ բանաձևը քվեարկության դրվի՝ RIA Novosti-ին ասել է Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Օզթուրք Յըլմազը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նախօրեին ասել է, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է բանաձև ընդունել Ամերիկայի գաղութացման ժամանակ հնդկացիների ցեղասպանության մասին, ի պատասխան ԱՄՆ-ի Սենատի կողմից՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ճանաչմանը:
«Եթե այդպիսի բանաձև գա խորհրդարան, ապա ես կարծում եմ, որ մենք կողմ կքվեարկենք: Հուսով եմ, որ սա ոչ միայն մեր նախագահի հայտարարությունն է, այլ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, և մենք կքննարկենք նման բանաձև խորհրդարանում»,- ասել է Յըլմազը: