Վերջին շրջանում Քեթրին Զետա-Ջոնսն ու Մայքլ Դուգլասը ավելի հաճախ են մասնակցում միջոցառումներին՝ գրում է spletnik.ru-ն:
Այսպես. նախօրեին ամուսինները ներկա են գտնվել Monte Cristo Awards ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը:
Այս տարի պատվավոր մրցանակը, որը շնորհվում է թատերական արվեստում ձեռքբերումների համար, ստացել է Մերիլ Սթրիփը:
Բացի հոլիվուդյան աստղերից՝ միջոցառմանը ներկա են եղել նաև հայտնի աստղեր, որոնց համար թատերական աշխարհը արդեն վաղուց երկրորդ տուն է դարձել:









































