Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ևս անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քանի որ այս տարածաշրջանում իրագործված հանցանքներըը չեն քննարկվում այս տարածաշրջանում և այստեղ չի վերահաստատվում արդարությունը, դրա համար էլ այն քննարկվում է այլ երկրների խորհրդարաններում: Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մի խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես», – գրել է Փայլանը թվիթերյան իր էջում։
ABD senatosu Ermeni Soykırımı tasarısını oybirliği ile kabul etti.
Bu topraklarda yaşanan büyük suç; bu topraklarda konuşulup, adaleti sağlanmadığı için, başka parlamentoların konusu oluyor
Ermeni halkının yarasını iyileştirecek tek meclis, üyesi olduğum Türkiye’nin meclisidir.
— Garo Paylan – Կարօ Փայլան (@GaroPaylan) December 13, 2019