Ամերիկահայ փոփ աստղ Շերը (Շերիլին Սարգսյան) արձագանքել է Սենատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
«Օ, Աստված իմ: Միաձա՛յն: ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Աստված օրհնի մեր հայրենակիցներին ամբողջ աշխարհում», – գրել է Շերը թվիթերյան իր էջում՝ հիշելով 1993թ-ի երևանյան իր այցը:

System of a Down հայտնի խմբի մենակատար Սերժ Թանկյանը նույնպես արձագանքել է բանաձևին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքարել են այս փաստաթղթի ընդունման համար։ Սա պատմական օր է ԱՄՆ Սենատի համար։ Շնորհակալ եմ բոլորին նախնիներիս հիշատակը հարգելու համար», – գրել է նա՝ հավելելով «Միաձա՛յն»:

https://twitter.com/cher/status/1205223507195498497









































