Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստի աշխատանքը:
«Պարոն Ուրիխանյան, շատ գեղեցիկ է հնչում, երբ ասում եք՝ լավ չի, բայց մենք պետական պարտքի սպասարկման համար ծախսում ենք 180 մլրդ դրամ: Ո՞նց է կուտակվել այդ պարտքը. այս պարտքը կուտակվել է հենց այսպիսի համաձայնագրերով, որ տարիներ շարունակ բերվել ու դակվել են, ու ձեր խմբակցությունը, լինելով կոալիցիայի անդամ, կողմ էր քվեարկում»,- դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ միայն հեղափոխությունից առաջ արտաքին պարտքը ավելացել է 1,7 մլրդ դոլարով. «Էն ժամանակ էսպիսի ելույթներ չէիք ունենում: Ու հիմա, երբ 130 մլն-ի մասին է խոսվում, ասում եք՝ լավ չի. շատ լավ է ու ավելի լավ է լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: