Ամերիկյան Օկլահոմա նահանգում 2 դատապարտյալների պատիժը հետաձգվել է մահացու ներարկման բաղադրությունը թաքցնելու արգելքի մասին գերագույն դատարանի որոշման պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնի է դարձել՝ դատարանի վճիռը կայացվել է մեկ օր առաջ այն բանից, երբ բանտարկյալներից մեկը պետք է մահապատժի ենթարկվել 19-ամյա աղջկա բռնաբարության և սպանության համար:
Մեկ տղամարդ էլ մահապատժի էր դատապարտվել 11-ամսական երեխայի բռնաբարության և սպանության համար: Նրա մահապատիժը պետք է իրագործվեր հաջորդ շաբաթ:
Անցյալ ամիս դատարանն արգելել է թաքցնել մահապատժի դատապարտվածներին արվող ներարկման բաղադրությունը՝ դա համարելով ազատազրկվածների իրավունքների խախտում:
Դեղամիջոցների մատակարարները տարբեր միջոցներ են ձեռնարկում՝ ԱՄՆ-ում արգելափակելու իրենց արտադրանքի կիրառումը մահապատժի նպատակով: Որպես հետևանք՝ իշխանությունները հաճախ են դիմում անհրաժեշտ դեղամիջոցների ստացման գաղտնի միջոցների:







































