43-ամյա դերասանուհին կրկին ազատ է:
Ումա Թուրմանը բաժանվել է ի փեսացուից՝ շվեյցարացի միլիարդատեր Արփադ Բուսոնից: Զույգը նշանադրության մասին հայտարարել էր 2008թ.: Դստեր ծնունդը չի կարողացել պահպանել հարաբերությունները։ Ինչպես հաղորդում են աղբյուրները՝ տարածությունը սպանել է նրանց սերը, գրում է eg.ru-ն:
Բանը նրանում է, որ Ուման Նյու Յորքում է ապրում, իսկ Արփադը՝ Լոնդոնում: Զույգը չի կարողացել հաղթահարել այս արգելքը և բաժանվել է:
«Ուման և Արփադը պետք է արարողությանը միասին ներկա գտնվեին, սակայն, արդյունքում Ուման մենակ է ժամանել և առանց նշանադրության մատանիի: Արփադը մեծամասամբ Լոնդոնում է ապրում, անցած տարվա հոկտեմբերից նրանց միասին չեն տեսել»,- հաղորդում եմ զույգին մոտ գտնվող աղբյուրները:
Սա առաջին դեպքը չէ, Թուրմանն ու Բուսոնը բաժանվում են: 2009թ. դեկտեմբերին նրանք կրկին խզել էին հարաբերությունները, չնայած որ մինչ այդ ակտիվորեն զբաղվում էին հարսանեկան պատրաստություններով: Սակայն, դա երկար չի տևել, և 2010թ.սիրահարները կրկին միացել են:
2012թ. փետրվարին հայտնի դարձավ, որ Ուման պատրաստվում է ունենալ իր երրորդ երեխային: Հուլիսի 15-ին ծնված փոքրիկը մինչև հոկտեմբեր ամիսն առանց անուն է ապրել, քանի որ, ծնողներն երազում էին նրան յուրահատուկ անուն տալ: Արդյունքում, երեխային անվանակոչեցին Ռոզալինդ Արուշա Արկադինա Ալտալունա Ֆլորենս Թուրման-Բուսոն:













































