Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Չելսի» – «Սանդերլենդ» հանդիպմանը, որում լոնդոնցիները պարտություն էին կրել 1:2 հաշվով, «ազնվականներ»-ի 21-ամյա կիսապաշտպան Մոհամեդ Սալահը աչքի է ընկել գեղեցիկ հնարքով:
«Սանդերլենդ»-ի պաշտպան Մարկոս Ալոնսոյի դեմ պայքարում Սալահը, նրա ոտքերի արանքով գնդակը նետելով, շրջանցում է իսպանացի պաշտպանին: Գեղեցիկ դրվագը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:









































