Միջազգային ֆուտբոլային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ժոզեֆ Բլատերը հերթական անգամ իր բացասական դիրքորոշումն է հայտնել ֆուտբոլում տեսակրկնապատկերների հայտնվելուն: ՖԻՖԱ-ի ղեկավարի կարծիքով՝ խաղի ժամանակ կրկնապատկերների օգտագործումը կդանդաղեցնի նրա ընթացքը:
«Ես չափազանց պահպանողական անձնավորություն եմ, այդ պատճառով դեմ եմ հանդես գալիս տեսակրկնապատկերներին: Հանդիպման ժամանակ կրկնապատկերների օգտագործումը կփոխի խաղի ընթացքը: Ֆուտբոլի մեծությունը 90 րոպե խաղն է առանց դադարների, և խաղի ընթացքում դուք պետք է բախվեք մարդկային սխալներին: Ֆուտբոլը մարդկանց խաղ է»,- Բլատերի խոսքերն է փոխանցում շվեյցարական մամուլը:







































