Երկար տարիներ առաջ Հելեն ու Քենեթ Ֆելումլիները նստեցին միևնույն շեգենավը, որտեղ հասկացան, որ առանց իրար չեն կարող ապրել, ու հաջորդող 70 տարիներին չի եղել մի օր, որ առանց իրար անցկացնեն, գրում է AdMe.ru-ն:
Ծնողներին ոչինչ չասելով՝ նրանք փախան միասին ու ամուսնացան, երբ Քենեթն ընդամենը 20 տարեկան էր: Զույգը խաղաղ ապրեց Օհայոյում, ունեցավ 8 եթեխա:
Հելենը մահացավ 2014-ի ապրիլի 12-ին, իսկ 15 ժամ անց նրան հետևեց ամուսինը:
Սիրահար զույգը մահացավ՝ շրջապատված ընտանիքի անդամների ջերմությամբ:














































