Արցախի հերոս, հրապարակախոս Զորի Բալայանը կրկին նամակ է գրել: Սակայն այս անգամ Բալայանը նամակ է ուղարկել Մոսկվա, Վաշինգտոն, տարբեր քրիստոնեական կազմակերպություններին: Այս մասին նա նշել է Henaran.am-ի հետ զրույցում, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու են մտավորականները լռում Քեսաբի հետ կապված իրադարձությունների հետ կապված:
«Ինչպես Շուշիի պարագայում էր, երբ մենք թիրախ էինք վերցրել Շուշիի ազատագրումը, այդ ժամանակ մոտ 200 նամակ եմ ես ուղարկել և միայն Քերոլայն Քոքսն էր արձագանքել և իր հերթին էլ ինքն էր 200 տեղ ուղարկել այդ նամակները, հիմա էլ Քոքսը մեզ կրկին օգնում է։ Այսինքն՝ քեսաբահայության խնդրով իմ նամակներին միայն բարոնուհի Քոքսն է արձագանքել»,-հայտնեց նա։
Հարցին, թե ինչու է ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա լռում, երբ Թուրքիան կրկին ոչնչացնում է հայերին, Քեսաբում տեղի են ունենում իրադարձություններ, որտեղ կրկին թատերաբեմում հայերն են, նա պատասխանել է. «Ես չեմ հասկանում՝ ինչ ասել է աշխարհը, երբ ասում են, թե ճշմարտությունն է պետք ասել, սա նշանակում է՝ կոնկրետ աշխարհի տեղը գործում է Ամերիկան և նրա ՆԱՏՕ-ն, իսկ քանի որ ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, ապա նա, ինչ էլ որ անում է, անում է համոզված լինելով, որ կարող է այդ հարցի տակից դուր գալ։ Եվ ուրեմն, լռում է առաջին հերթին Ամերիկան, իսկ երբ նա սկսում է աղմկել ,մի բան ստացվում է»։
Նա նշել է, որ Քեսաբում եղել է, և այնտեղ ուղղակի դրախտ էր նախքան Թուրքիայի հերթական ոճրագործությունը:
«Երբ «Կիլիկիա» նավով մենք հասել ենք մինչև այդտեղ, ես երկու օր անց եմ կացրել Քեսաբում և Քեսաբիայում: Այնտեղ 11 հայկական գյուղ կա, և ոչ թե միայն մեկ քաղաք, այսինքն՝ այսպես ասած հայկական շրջկենտրոն է։ Ես տեսել էի իմ աչքերով իսկական դրախտ, այնտեղ կային եկեղեցիներ՝ 700 տարի առաջվա, 1200 տարի առաջ կառուցված, կային այնպիսի այգիներ, ինչպիսին ոչ մի տեղ չեմ տեսել, հավանաբար դրանք կարող էին լինել միայն դրախտում, և այդ բոլորը հիմա ոչնչացվում է, իսկ աշխարհը լռում է»։
Մանրամասները՝ Henaran.am-ում
Լուսանկարը՝ Photolure-ի









































