Ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել Գաբոնի առաջնության »Բոնգովիլ» և «Մբերի Սպորտիֆ» թիմերի միջև կայացած խաղի ժամանակ:
Դրվագներից մեկում «Բոնգովիլ»-ի 30-ամյա դարպասապահ Սիլվեն Ազուգուին փրկել է դարպասը, սակայն հակառակորդ թիմի հարձակվողը` կորցնելով հավասարակշռությունը տրորել է դարպասապահի գլուխը:
Վերջինիս շտապ հիվանդանոց են տեղափոխել: Սակայն Ազուգուին ճանապարհին մահացել է:








































