Գերմանացի գաստրոէնտերոլոգ, Helios մասնավոր կլինիկայի տնօրեն Թոմաս Ֆրլինգը նշել է այն մթերքները, որոնք վնասում են աղիքի լորձաթաղանթը:
Նրա խոսքով՝ նախևառաջ պետք է խուսափել պարզ և ռաֆինացված շաքարից, սահմանափակել խմորեղենի, շոկոլադի և մարմելադի օգտագործումը:
Բացի այդ, խորհուրդ է տրվում նվազեցնել աղը դրած մսի, երշիկեղենի, ապխտած մթերքների օգտագործումը, քանի որ դրանք համարվում են քաղցկեղածին: Ֆիլինգը, սակայն, նշել է, որ այդ մքերքների շաբաթական մեկ անգամ օգտագործումը էական վնաս չի հասցնի օրգանիզմին: