Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս կարծում է, որ կարևորագույն օրինագիծ է և պատժաչափերը պետք է խստացնել. «Հայոց բանակում պետք է ինքնասպանություն չլինի. սա պետք է լինի մեր բացառիկ ձգտումը»:
Նրա խոսքով՝ ինքնասպանությունը հրեշավոր հանցագործությունների շղթա է. «Բայց մենք խնդիր ունենք նաև բանակի սպայակազմի հետ. մեր սպայակազմը պետք է վերականգնի իր էլիտար կարգավիճակը»:
Անդրանիկ Քոչարյանը կարևորեց նաև հոգեբանների ներգրավվածությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: