Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:
«Ես ձեր նախագծին կողմ եմ քվեարկելու, բայց… Պարոն Բաբաջանյանը շատ ճիշտ հարց տվեց. ձեր խմբակցությունը դեմ քվեարկեց մի կարևոր օրինագծի, որը այս ամենի հիմքում է»,- դիմելով օրինագծի հեղինակ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այդ միջանձնային հարաբերություններում դրված է «լավ տղու» ինստիտուտը. «Ամեն ինչ գալիս է դրանից: Հայաստանը երկակի ստանդարտների երկիր է. մի պարագայում դուք բերել եք մի նախագիծ, որին ես կողմ եմ, մյուս պարագայում դուք դեմ եղաք: Ես ձեզ խնդրում եմ չառաջնորդվել նեղ անձնական շահերով և նմանատիպ կարևոր նախագծերին այդպիսի արձագանք չտալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: