Մեծ Բրիտանիայում ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ընտրում հոգևորականի մասնագիտությունը։ Պատանիներին քիչ է վախեցնում ոչ բարձր աշխատավարձը, ապագա մասնագիտություն ընտրելիս նրանք ավելի շուտ կողմնորոշվում են բարոյական չափանիշներով և արժեքներով։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Չնայած Աստծուն ծառայելը Մեծ Բրիտանիայում տարեցտարի ավելի ու ավելի ծանր աշխատանք է դառնում, երիտասարդներն ավելի հաճախ են որոշում կարիերիա անել դավանաբանական ասպարեզում։
Անգլիկան և կաթոլիկ եկեղեցիները տարեցտարի ավելի ու ավելի շատ «երիտասարդ մասնագետներ» են տալիս, որոնք պատրաստ են աշխատել առանց հանգստյան օրերի և համեմատաբար համեստ աշխատավարձով՝ տարեկան £ 24000 ($ 40000)։









































